Հայ զինվորների հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հար ձակման Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառ-ազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդա-կոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է

հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գե րեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»: հակառակորդ:

Նշենք նաև, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու զինտեխնիկաներ, պատճառելով զգալի կորուստներ։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման գործողությունը։

(Visited 1 054 times, 1 visits today)

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*