Բարձունքը մերն ա կամանդիր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա. զինծառայողի սխրագործությունը

Երեկ համացանցում տարածվեց զինծառայող Սարմենի հերոսությունից մի դրվագ: Նրա սխրագործությունը ներկայացնում են ստորև.

-Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա արծիվներ
-Ես կանեմ կամանդիր…
-Էդ ովա՞…
-Ես եմ կամանդիր…
-Այ տղա ես ռացիայով ի՞նչ իմանամ ես-ը ովա
-Սարմեննա կամանդիր
-Հա, Սարմեն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի


– Պատրաստ եմ կամանդիր
– Ապրես, Սարմեն ջան, հիշի, որ կարևորը որ հետ գաս
– Լավ կամանդիր


-Սարմեն…
– Հա կամանդիր, հասնում եմ…
– Պապլաստունսկի ես չէ՞ գնում…
– Հա կամադիր
– Տղերք դուք անդադար կրակեք որ դրանք գլուխերը չհանեն, համ էլ չլսեն ռացիայի ձենը, Սարմեն, ականջիդ մոտ պահի, ձայնը մինիմում
– Տենց էլ անում եմ կամանդիր



– Տղերք հերթով կրակեք մի վայրկյան կրակը չդադարացնեք… Սարմե՞ն
– Հա կամանդիր…
– Քանի՞ մետր մնաց
– 15 մետր
– երեք էլ սողա, գլուխդ ոչ մի վայրկյան չբարձրացնես
– Հասա կամանդիր
– Ձեներ կա՞
-Չէ կամանդիր
– Երկու հատ քցի յաչեյկեն



-Սարմե՞ն
– Հա կամանդիր, քցեցի, երկու հոգի թռան օդ ընկան դեմս
– Կանտրոլնի գլխից, մեկ մեկ հատ բաց թող
– Գլխի՞ց
– Բա չէ, ոտից
-Արածա կամանդիր
– Գնա աջդ, տղերք, շարուակեք մի վայրկյան դադարացրեցիք ձեռիցս չեք պրծնի
– Հասա կամանդիր
– Իմ հիշելով էդ մեկը մեծա, երեք հատ քցի
– Քցեցի կամանդիր
-Քանի՞ հոգի թռավ
-Ոչ մի կամանդիր
– Տնքոցներ չկա՞, ձեն չկա՞
– Չէ կամանդիր
-Լավ ուրեմն ձախում են, հասնես ասա


-Հասա կամանդիր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ կրակում են
-Տղերք Պեկայով մաղեք դրանց յաչեյկեն, զգուշ եղեք ցածր չխփեք
-Հասա կամանդիր
– Քցի տղես քցի ու հետ սողա
– Քցեցի տնքում, ոռնում են
– Շատ էի՞ն
– Հա կամանդիր շատ շատ էին ոնց որ
-Դե հետ արի բալես, ապրես
-Բա կատրոլնի՞ն կամանդիր
-Պետք չի հետ արի տղես…


-Սարմե՞ն
-Սարմե՞ն
-Սարմե՞ն, ձեն հանի տղես
-Տղերք ի՞նչ եք տեսնում
– Կամանդիր ոնց որ խփեցին, Սարմենին
– Հա կամանդիր, իրանց յաչեյկի դեմնա
– Հանեք տղուն
– Յաչեյկի դեմնա կամանդիր
– Բոլորով կրակեք երկուսով հանեք


– Հանեցինք կամանդիր, չկա մեր Սարմենը
-Ախ…
-Կամանդիր, սաղին մորթելա խրամատը ազատ էր երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում
…բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա Սարմենը չկա…

Աղբյուր https://armlur.am/1054857/

(Visited 1 503 times, 1 visits today)

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*