Արտակարգ իրավիճակ Ադրբեջանում․նոր բողոքի ալիք է բարձրացել պատերազմը տանուլ տալու պատճառով․ տեսեք ինչ է կատարվում այնտեղ(Տեսանյութ)

Ադրբեջանում նոր բողոքի ալիք է բարձրացել պատերազմը տանուլ տալու պատճառով (Տեսանյութ) Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի քաղաքացիները պահանջում են Ալիևի հրաժարականը։ Ինչպես հաղորդում է TolishMedia -ն ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանցի մայրեր․ Մեր որդիներն այսօր զոհաբերում են իրենց կյանքը հանուն

դիկտատուրայի և Ալիևի կոռուպցիոն կլանի պահպանման։ Այս օրերին մեր որդիները մահվան աչքերի մեջ են նայում , պայքարում են ոչնչի համար, ոչ թե մեր հողերը վերադարձնելու, այլ Ալիևի իշխանությունը պահպանելու համար։ Այժմ մենք ոտքի ենք ելել և պահանջում ենք, որ նրանք պատասխան տան մեզ, թե հանուն ինչի են մեր որդիները զոհվում։ Առաջին հերթին մենք պետք է

միավորվենք ընդդեմ մեզ ճնշող կոռումպացված բռնապետական կլանի։ Որտե՞ղ են մեր նահատակների դիերը, ինչի՞ է հասել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել։Այս հարցերին ոչ ոք չի պատասխանում։ Ամեն ինչ սուտ է։ Ինչ է ասում երկրի նախագահը։ Նա ասում է, որ մեր զոհերի թիվը պետական գաղտնիք է։ Մեր հարցերը չպետք է անպատասխան մնան։ Ալիևը մտածում է միայն այն մասին, թե ինչպես մեր որդիների կյանքի գնով պահպանի իր իշխանությունը։

Մեր պարտքն է պահանջել Ալիևից, որ նա պատասխանի մեր հարցերին։ Լինենք միասնական։ Ոչինչ չպետք է մեզ խանգարի Ալիևների կլանը տապալելու համար։ Այն կլանը, որը զոհաբերում է մեր որդիների կյանքը և տանում է մեզ մահվան» ,- ասված է ադրբեջանցի մայրերի հայտարարության մեջ։ Տեսանյութը ստորև

https://vendeto.info/?p=106164

(Visited 119 times, 1 visits today)

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*