Դեպքի վայրից հաղորդում է Գագիկ Շամշյանը մեր սիրելի մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել

Հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի մարզիկ, 26-ամյա Պիեռ Ղուկասը:

Պիեռ Ղուկասի մահվան մասին տեղեկացրել է «Արագածի» մամուլի ծառայությունը:

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Պիեռ Ղուկասի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին»,- ասված է ՀԲՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ա. Ավետիսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է՝ Nissan-ը վարել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Թորոսյանը, BMW-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գևորգյանը

, իսկ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը։ Վթարի հետևանքով Հ. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով դիմել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Փիեռ Ղուկասը, 23-ամյա Կարինա Խուկազը և 28-ամյա Մարիաննա Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հունիսի 24-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Փիեռ Ղուկասը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Աղբյուր https://kinolink-online.ru/?p=62396

(Visited 258 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

ԱՐՏԱՀԵՐԹ հաղորդագրություն ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցից.ԱՐՏԱՀԵՐԹ հաղորդագրություն ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցից.

Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։ Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից։‼️ Պացիենտը «Նորք»

«Կարծես արտասահմանյան հոլովակ լիներ». Արամ MP3-ի արձագանքը դերասանուհի Արևիկ Գևորգյանի մատուցմամբ «Կուզես» երգի հոլովակին«Կարծես արտասահմանյան հոլովակ լիներ». Արամ MP3-ի արձագանքը դերասանուհի Արևիկ Գևորգյանի մատուցմամբ «Կուզես» երգի հոլովակին

Դերասանուհի Արևիկ Գևորգյանն արդեն մի քանի տարի է՝ սերիալներում չի նկարահանվում, թեև բաց է առաջարկների համար, ասում է՝ պարզապես նրբանկատորեն է վերաբերում դերերի ընտրությանը: Արևիկը, որպես դերասանուհի, ինքնարտահայտվելու այլ հարթակ

Դիանա Մխիթարյանը հայտնվել է հիվանդանոցում. Ինչ է կատարվել. (ՖՈՏՈ)Դիանա Մխիթարյանը հայտնվել է հիվանդանոցում. Ինչ է կատարվել. (ՖՈՏՈ)

Երգչուհի, «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի դերասանուհի Դիանա Մխիթարյանը սերիալի նկարահանումների ավարտից հետո որոշել է փոփոխություն անել… Նա դիմել է քթի վիրահատության, ինչի մասին տեղեկացրել է Ինստագրամի իր էջի սթորի բաժնում… Դերասանուհին