Օրհնյալ և խաղաղ օր հայ ազգին…Ամեն❤️

Ինչո՞ւ աղոթել, եթե միևնույնն է` ի վերջո Աստծո կամքն է լինելու:

Ինչո՞ւ ապրել, եթե միևնույնն է` մեռնելու ենք: Նման մոտեցումը մեզ հեռացնում է Աստծուց: Մենք ոչ միայն պետք է աղոթենք, այլ աղոթքներում խնդրենք Աստծո կամքը. «Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է» (Մատթ. 6.10), որովհետև այն բարի է: Այն մարդը, ով ուզում է ապրել Աստծո կամքից դուրս, վաղ թե ուշ կհասկանա, թե ինչ դատարկ և անիմաստ է նրա կյանքը: Իսկ քրիստոնյան, ինչպես Աստծուն սիրող և հավատարիմ զավակ, միշտ կկամենա իր Հոր կամքով ընթանալ և վայելել այդ բարի կամքը և՛ այս, և՛ հանդերձյալ կյանքում: Աղոթքը զրույց է Աստծո հետ, փառաբանություն: Եթե այդ զրույցը հարատև լինի, ապա մարդն իր ազատ կամքով Աստծո կամքի համաձայն կապրի:

Աստված մեզ ազատ կամք է տվել ինքնուրույն որոշումներ կայացնելու համար: Իրականում մենք մեր կյանքում ունենք այն, ինչ խնդրել ենք, ինչ ընտրել ենք: Աստված միայն այն դեպքում է ներգործում մեր կյանքում, երբ խիստ անհրաժեշտություն կա: Նրա կամքը լինում է այն ժամանակ, երբ ինքներս ենք Նրան թողնում որոշման ու լուծման պատասխանատվությունը, ինչպես Ս. Մարիամ Աստվածածինն արեց: Նա չընդդիմացավ Աստծո որոշմանը, այլ ընդունեց և ենթարկվեց: Նրա մեծությունն այն էր, որ չկասկածեց:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանշ

(Visited 54 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Ամեն առավոտ ընթերցեք այս Աղոթքը և այն կփոխի Ձեր կյանքըԱմեն առավոտ ընթերցեք այս Աղոթքը և այն կփոխի Ձեր կյանքը

Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը: Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50,

Զոհ, վիրավորներ. կատաստրոֆիկ իրավիճակ է. տեղում են մեծ թվով ոստիկաններ, փրկարարաներ. կատարվածը շոկի է ենթարկել բոլորինԶոհ, վիրավորներ. կատաստրոֆիկ իրավիճակ է. տեղում են մեծ թվով ոստիկաններ, փրկարարաներ. կատարվածը շոկի է ենթարկել բոլորին

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Isuzu մակնիշի 91 XX 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս

Կեցցե՛ս։ Սոս Ջանիբեկյանի դիպուկ անդրադարձը վարչապետ նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներինԿեցցե՛ս։ Սոս Ջանիբեկյանի դիպուկ անդրադարձը վարչապետ նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

Նախ նշենք, որ Հայաստանում ներքաղաքական դրությունը շարունակում է լարված մնալ և նախկին իշխանությունները ամեն կերպ փորձում են գցել ներկայիս իշխանությունների վարկանիշը։ Սակայն գիտակից քաղաքացիները, բոլորն էլ հասկանում են, որ ներկայիս