«Երբ խանութում չեմ գտնում իմ ուզած զգեստը, Արամեի մայրիկն է կարում ինձ համար». Աննա Թովմասյանի հագուստի ընտրությունն ու ամենաէժան գնումը

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է Աննա Թովմասյանին:

Աննայի խոսքով` մինչև մայրանալն այլ ոճ ուներ, բայց հիմա առօրյայում շատ է կարևորում հարմարավետությունը. «Առաջ կարող էի հագնել նույնիսկ անհարմար բարձրակրունկներ, հիմա առօրյայում սպորտային կոշիկներ եմ նախընտրում, սպորտային ոճի սիրահար եմ: Օգտվում եմ Adidas-ից Nike-ից: Առօրյայում ընտրում եմ սպորտային ոճի հարմար տաբատներ, թեթև ոճի երկար զգեստներ: Վերջին գնումս հենց այդ ոճի զգեստ է եղել, որը հայկական բրենդից եմ գնել: Այն հետևորդներիս կողմից շատ է սիրվել»:

Աննան նախընտրելի գույներ չունի։ Երգչուհու խոսքով` հաճախ է գնում հայկական արտադրության հագուստ. «Մեր հայ դիզայներները ստեղծում են պրակտիկ, գնային առումով հասանանելի ու շատ գեղեցիկ զգեստներ: Առհասարակ, հայկական արտադրության զգեստները մեծ հաճույքով եմ հագնում ու շատ եմ սիրում, իսկ երբ իմ ուզած զգեստը չեմ գտնում խանութներում, Արամեի մայրիկին պատմում եմ մտքերս, նա կարում է, քանի որ դերձակ է»:

Աննան նշեց, որ գնումներ հաճախ է անում. «Շատ եմ սիրում խանութներ գնալ, բայց քանի որ Հայաստանում տեսականին այնքան էլ շատ չէ, նաև օնլայն գնումներ եմ անում: Օնլայն հիմնականում կոշիկներ ու պայուսակներ եմ գնում, հագուստը բարդ եմ ընտրում,- ասաց նա և հավելեց, որ օգտվում է թե՛ հասանելի ապրանքանիշներից, թե՛ հայտնի բրենդային խանութներից։ — Հասանելի խանութներից կառանձնացնեմ Zara-ն, որը գնային ու ոճային առումով շատ հարմար է: Բրենդային խանութներից շատ եմ սիրում Valentino-ն, Chanel-ը, Casadei-ը, Balenciaga-ն, Gianvito Rossi-ն, Dior-ը, Dolce Gabbana-ն: Ունեմ բեժ գույնի պայուսակ, որը Valentino-ից եմ գնել համապատասխան կոշիկների հետ: Դրանք շատ հաճախ եմ օգտագործում, քանի որ շատ եմ սիրում»:

Խոսելով իր ամենաէժան գնումների մասին` Աննան ասաց. «Շատ մատչելի գնումներ ունեմ, որոնք տեսնելիս մարդկանց թվում է, թե շատ թանկ են: Ունեմ բլուզ, որն արժի 4-5 հազար դրամ»։

Երգչուհին նաև ասաց, որ ակնոցի մեծ սիրահար է։ Շատ ակնոցներ ունի։

(Visited 1 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Ողբերգական ավտովթար. մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համարՈղբերգական ավտովթար. մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար

Առաջին լրատվականը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արսեն Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ:

Տարածիր այս սրբապատկերը, թող բոլոր երեխաները առողջ լինենՏարածիր այս սրբապատկերը, թող բոլոր երեխաները առողջ լինեն

Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներսՔեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս:Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:Ո՜վ Դու, որ

Ամեն առավոտ ընթերցեք այս Աղոթքը և այն կփոխի Ձեր կյանքըԱմեն առավոտ ընթերցեք այս Աղոթքը և այն կփոխի Ձեր կյանքը

Նույնիսկ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել: Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան