«Մտածեցի` ինչու եղբայրս չլինի». Դիանա Մխիթարյանի նոր տեսահոլովակն ու հերոսի ընտրությունը

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանը նոր տեսահոլովակ ունի, որի նկարահանումները տեղի են ունեցել օրեր առաջ:

Tert.am Life -ի հետ զրույցում Դիանան ասաց, որ «Քո մի համբույրից» երգի խոսքերի հեղինակն իր պրոդյուսերը` Կարեն Ասլանյանն է, երաժշտությունը գրել են Կարենը և Արսեն Մանուկյանը. «Երգը սիրային թեմայով է, և՛ տխուր է, և՛ ուրախ: Հերոսուհին անընդհատ հիշում է իր սիրելիին ու իրենց ապրած պահերը»,- ասաց Դիանան:

Նա ասաց, որ ռեժիսոր Կարեն Գևորգյանն ու Կարեն Ասլանյանը համատեղ են ստեղծել տեսահոլովակը, նաև շնորհակալություն հայտնեց ռեժիսոր Տիգրան Ավետիսյանին իրենց կողքին լինելու համար: Նկարահանումներն իրականացրել են Սևանում` բացօթյա տարածքում. «Պարետատան սահմանած կանոնները չենք խախտել, եղել ենք մի քանի հոգով, պահել ենք սահմանված հեռավորությունը, հնարավորության դեպքում, դիմակ ենք կրել»:

Պարզվում է` տեսահոլովակի գլխավոր հերոսը Դիանայի հարազատ եղբայրն է. «Գոռը և իմ ընկերուհիներից մեկը մարմնավորում են գլխավոր հերոսին և հերոսուհուն: Եղբայրս նախկինում նկարահանման փորձ չի ունեցել, առաջին անգամ էր տեսախցիկի առջև: Այդ առումով մի փոքր բարդ էր իր համար,- ասաց նա և հավելեց, որ իր հոլովակներից մեկում նկարահանվելու ցանկություն եղբայրը միշտ է ունեցել,- Այս անգամ մտածեցի` ինչու եղբորս փոխարեն ուրիշ մեկը խաղա»:

Դիանան ասաց, որ ունի նաև այլ նոր երգեր, որոնք շուտով հասանելի կլինեն. «Ունեմ մի ուրախ երգ, որի տեսահոլովակի պրեմիերան կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ունենալու եմ նաև դուետներ, բայց փակագծերը բացել չեմ ուզում»:

Խոսելով «Անհասցե ծնվածները» սերիալի ավարտական սերիաների և նոր առաջարկների մասին` Դիանան նշեց. «Այս ընթացքում իմ հերոսուհու` Դիանայի հետ շատ եմ կապվել, շատ եմ սիրում կերպարս, կկարոտեմ նրան: Անգամ, երբ այլ նախագծերում հանդես գամ, կցանկանամ Դիանայի կերպարին մոտ կերպարով լինել: Նոր առաջարկներ այս պահին ունեմ, բայց ընթացիկ նախագիծը դեռ չի ավարտվել, դրանց մասին խոսել չեմ ուզում»:

Անդրադառնալով իր մասին մեկնաբանություններին` երգչուհին ընդգծեց, որ մարդկանց մի մասն իրեն որպես երգչուհի է ընդունում, մյուս մասը` որպես դերասանուհի. բացասական մեկնաբնություններից խուսափել նույնպես չի ստացվում: «Կան մարդիկ, ովքեր գրում են իրենց կարծիքը, պատկերացրածը իմ մասին ու վիրավորում ինձ, բայց ես չեմ նեղսրտում դրանից: Անգամ, երբ նման մեկնաբանությունների եմ հանդիպում, տեսնում եմ, որ իմ երկրպագուները պատասխան մեկնաբանությունը գրած են լինում: Ես շատ եմ սիրում իմ երկրպագուներին և շփցում ունմ եմ նրանց հետ: Նույնիսկ եղել է, որ տեսակապով խոսենք»,- ասաց նա:

Ըստ Դիանայի` հայտնի դառնալուց հետո իր հանդեպ մարդկանց վերաբերմունքի փոխվել է. «Երբ դեռ հայտնի չէի, շատերն ինձ հետ սովորական էին շփվում: Երբ արդեն նկարահանվում էի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, այդ մարդիկ սկսեցին ավելի ջերմ շփվել ինձ հետ: Ես ամեն ինչ նկատում եմ, բայց չեմ բարձրաձայնում: Ես նույնն եմ և չեմ պատրաստվում փոխվել»:




(Visited 4 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Կարանտինը խստացվում է. Ինչ է կատարվել…Կարանտինը խստացվում է. Ինչ է կատարվել…

Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կորոնավիրուսի առումով հակառեկորդներ են սահմանում. «Ցավոք սրտի, ՀՀ-ն այսօր 1 միլիոն բնակչի ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ

Արուս Տիգրանյան. «Կամուսնանամ, եթե խելահեղ սիրահարվեմ»Արուս Տիգրանյան. «Կամուսնանամ, եթե խելահեղ սիրահարվեմ»

ert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում խոսել է լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին: Արթնանալուց հետո առաջինը հեռախոսս եմ վերցնում:Իմ իդեալական հանգստյան օրը չորեքշաբթին է:Ֆիլմը

«Վատ իմաստով ռեկորդային դեպք է եղել»․ Արսեն Թորոսյանի նոր սարսափեցնող տեղեկությունը«Վատ իմաստով ռեկորդային դեպք է եղել»․ Արսեն Թորոսյանի նոր սարսափեցնող տեղեկությունը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ևս վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 771 նոր դեպք։ «Հոսպիտալիզացիայի առումով վիճակը բարվոք է, առավոտյան 9-ի դրությամբ ունենք