«Ասել եմ, որ պատրաստվում եմ հարսանիքիս, բայց չեմ ասել, որ հարսն Իրինան է». Գևորգ Մկրտչյանի պարզաբանումը սպասվող հարսանիքի մասին

Երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ հանատեղ ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ պատրաստվում է հարսանիքի, և այդ լուրից ընկերուհին` դերասանուհի Իրինա Այվազյանը շոկի կենթարկվի։

Շատերը շտապել էին ենթադրել, որ Գևորգն ու Իրինան պատրաստվում են ամուսնանալ։ Tert.am Life-ի հետ զրույցում, սակայն, Գևորգը մեկ այլ ինտրիգային հայտարարություն արեց։

«Ես նշել եմ, որ պատրաստվում եմ հարսանիքիս, և Իրինան այդ լուրից շոկի մեջ կընկնի, քանի որ տեղյակ չէ, բայց չեմ նշել, թե ում հետ է լինելու հարսանիքը։ Չեմ նշել, որ հարսն Իրինան է, և մենք պատրաստվում ենք ամուսնանալ,- ասաց նա ու հավելեց,- թե ում հետ է լինելու հարսանիքը, կիմանաք ավելի ուշ։ Շատ հիշվող հարսանիք է լինելու, դեռ պատրաստվում ենք»։

Հարցին` սա նշանակսւմ է, որ խոսքն աշխատանքայի՞ն հարսանիքի մասին է, Գևորգը պատասխանեց, որ առայժմ բացահայտումներ անել չի կարող։

Առաջ ընկնելով հնարավոր խոսակցություններից` երգիչը փաստեց, որ ինքն ու Իրինան չեն բաժանվել. «Վերջերս Իրինան ջնջել էր իր էջը, բոլորն ինձ գրում էին` արդյոք բաժանվել ենք։ Ուզում եմ ասել, որ բաժանված չենք եղել, բաժանված չենք և չենք պատրաստվում բաժանվել»։

Գևորգը հայտնեց, որ այժմ երաժշտական 2 նախագիծ է պատրաստվում ներկայացնել։ «Մեկը տրիո է լինելու իմ, Անահիտ Կիրակոսյանի և գաղտնի անձի մասնակցությամբ, երկրորդն իմ սոլո երգն է։ Բացի այդ, պատրաստվում ենք նաև հաղորդում ներկայացնել, որը բում է լինելու, բայց փակագծերը բացել առայժմ չեմ կարող»,- եզրափակեց նա։


(Visited 3 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Ողբերգական ավտովթար. մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համարՈղբերգական ավտովթար. մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար

Առաջին լրատվականը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արսեն Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ:

Արուս Տիգրանյան. «Կամուսնանամ, եթե խելահեղ սիրահարվեմ»Արուս Տիգրանյան. «Կամուսնանամ, եթե խելահեղ սիրահարվեմ»

ert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում խոսել է լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին: Արթնանալուց հետո առաջինը հեռախոսս եմ վերցնում:Իմ իդեալական հանգստյան օրը չորեքշաբթին է:Ֆիլմը

Դեպքի վայրից հաղորդում է Գագիկ Շամշյանը մեր սիրելի մարզիկի կյանքը փրկել չի հաջողվելԴեպքի վայրից հաղորդում է Գագիկ Շամշյանը մեր սիրելի մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել

Հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի մարզիկ, 26-ամյա Պիեռ Ղուկասը: Պիեռ Ղուկասի մահվան մասին տեղեկացրել է «Արագածի» մամուլի ծառայությունը: «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին