Ինչպես ընկերացան Ժաննա Բուտուլյանը, Դավիթ Մարդյանն ու Տաթևիկ Ադումյանը. Ժաննան տանել չէր կարողանում Դավթին

Դավիթ Մարդյանին, Տաթևիկ Ադումյանին և Ժաննա Բուտուլյանին միայն դերասանի մասնագիտությունը չէ, որ միավորում է։ Նրանք վաղեմի ընկերներ են։ «Աստղային ընկերություն» շարքում Tert.am Life-ը ներկայացնում է նրանց ընկերության պատմությունը:

Ծանոթությունը

Դավիթ. Ժաննայի հետ ծանոթացել ենք 9 տարի առաջ` «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ: Սկզբում շատ վատ հարաբերություններ ունեինք, իրար չէինք սիրում, անընդհատ վիճում էինք: Միշտ կատակում էի, որ ես ընդամենը մարդ եմ:

Ժաննա. Մի օր ուրիշներից իմացա, որ Դավիթը խոսակցությունների մեջ է ընկել ինձ համար: Ինչ-որ տղաներ իմ հեռախոսահամարն էին ուզել, նա չէր տվել: Մտածեցի` ինչ լավ տղա է: Այդ պահից մտերմացանք, ու մեր մտերմությունը շարունակվում է մինչև օրս:

Տաթև. Ժաննայի հետ ծանոթացել ենք դերասաններից մեկի հոր հոգեհանգստի ժամանակ` վեց տարի առաջ: Երկուսս էլ էկրանից նկատել էինք, իրար այդ օրը տեսանք, բայց չկարողացանք շփվել: Երբ արդեն Դավթի հետ «Հարազատ թշնամի» սերիալի դերասանական կազմում էինք, երեքով սկսեցինք մեր շփումը:

Ընկերներ ենք, որովհետև…

Դավիթ. Ժաննան ու Տաթևն ինձ շատ նման են: Պարզ են, արդար, անկեղծ, աջակցում են ցանկացած հարցում: Երեքս էլ իրար մասին ամեն ինչ գիտենք, շատ բարդ իրավիճակներում կարողացել ենք աջակցել իրար: Չեմ հիշում մի դեպք, որ իրարից նեղանանք կամ կռվենք: Ես երկուսին էլ շատ եմ սիրում, ուզում եմ միասին ծերանանք:

Ժաննա. Ինձ համար ընկերությունը սկսվում է ժպիտից, իսկ եթե ավելի խորըմարդիկ պիտի ունենան նույն երաժշտական ճաշակը, դա մարդկանց միավորում է: Թե՛ Դավիթը, թե՛ Տաթևն ունեն խորը, ճշմարիտ հավատք: Այնպիսի մարդիկ են, ովքեր շատ քչերին են իրենց կյանք թողնում, ամեն մեկի հետ չեն շփվում, հաճախ չեն փոխում իրենց շրջապատը: Սիրում եմ նրանց, որովհետև բոլորի համար չեն: Դավիթի նման տղաներ շատ քիչ կան, եթե նույնիսկ ընկերներ չլինեինք, նրան կհարգեի որպես մարդ: Երկուսն էլ նվիրվող, արդարամիտ, անկեղծ են: Շնորհակալ եմ նրանց, որ միշտ կողքիս են: Նրանց շատ եմ սիրում ու ուզում եմ ասել, որ ես էլ նրանց կողքին կլինեմ ցանկացած հարցում:

Տաթև. Ինձ համար ընկերությունը սկսվում է մաքրությունից, անկեղծությունից, վստահելուց, մարդկային հարաբերությունները կարևորելուց: Մեր ընկերության գաղտնիքն այն է, որ մեր արժեքներն են նույնը: Երեքիս համար էլ առաջին տեղում ընտանիքն է, հետոկարիերան: Աստղային հիվանդություն չունենք, կյանքին ռեալ ենք նայում: Երկար տարիներ է իրար ճանաչում ենք, բայց մեր միջև լուրջ վեճեր չեն եղել: Եղել է, որ ես ու Ժաննան ինչ-որ բանից ընդամենը մի վայրկյանով իրարից նեղանանք, բայց դա շատ արագ անցել է: Ժաննայի մեջ կարևորում եմ իր բարությունը, հումորի զգացումը, մաքրությունը, պարզությունը և միամտությունը: Դավթի մեջ գնահատում եմ բարությունը, ընտանիքը կարևորելու արժեքը, ինչով ես ու Դավիթը շատ նման ենք: Ուզում եմ ասել, որ երկուսին էլ շատ եմ սիրում ու ուրախ եմ, որ կան իմ կյանքում:

Զվարճալի դեպքերն անպակաս

Դավիթ. «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում մի դրվագ կար. պետք է Ժաննային ապտակեի: Նկարահանման հրապարակն այնպես էր, որ տեսախցիկով չէինք կարող խաբել ու ապտակը իրական պետք է լիներ: Մի քանի անգամ փորձեցինք, բայց չէի կարողանում ապտակել: Արդեն հոգնածԺաննան ասաց «տղա չես, հենց հիմա խփիր»: Վերջապես ապտակեցի ու ժաննան ասաց` «անասու՛ն», որը սցենարում չկար, ինքնաբուխ էր:)

Երբ Տաթևի հետ նկարահանվում էինք «Հարազատ թշնամի» սերիալում, հրդեհի տեսարան էր, նստած էինք ծխի ու մրի մեջ: Հրշեջները եկան ու զարմացան` ինչպես ենք այդ ծխի մեջ առանց հակագազի նստել: Մի քանի օր մեր վրայից մուր էր թափվում:

Տաթև. Դավիթը մի փոքր նյարդային է, ինչը վերջում միշտ մի զվարճալի պատմության հանգեցնում է: Ես, Դավիթը, Ժաննան հրավիրված էինք խորովածի փառատոնի: Ես ու Ժաննան նյարդայնացրինք Դավթին, «կյանքը կերանք», ինքն էլ բարկանալով, խոսելով հետ-հետ գնաց, մեկ էլ տեսանք, որ Դավիթը չկաընկավ ձորը: Ես ու Ժաննան վերևից նայում էինք Դավիթին, ես ասացի «ինչպե՞ս կարելի է գլորվել անդունդը», Ժաննան ավելացրեց` «այս տեխնիկայի դարում»:

Բարեբախտաբար, Դավիթը վնասվածքներ չստացավ, բայց այդ նույն օրը Դավիթի ոտքի վրայով մեքենան անցավ ու ոտքը վնասվեց:

Դավիթ. Ես ձախողակ չեմ, ուղղակի այդ օրն իմ օրը չէր:

Ժաննա. Դավթի ձորից ընկնելը լեգենդար պատմություն է, բայց Տաթևիկի հետ կապված դեպքերն էլ քիչ չեն: Նա շատ է սիրում կենդանիների և երբ փողոցում շուն է տեսնում, անպայման կերակրում է: Մի անգամ այդպես մի շուն տեսավ, մտանք խանութ, գնումներ արեցինք: Երբ ուզում էինք շանը կերակրել, անընդհատ փախչում էր մեզնից: Այդպես էլ չկարողացանք կերակրել և նրա համար նախատեսված երշիկը մենք կերանք: Նաև հիշում եմ, որ երկու տարի առաջ մնացել էի Տաթևիկի տանը, ես քնել էի, նա արթուն էր մնացել գիշերը, ֆիլմ էր դիտում ու մոռացել էր, որ ես իրենց տանն եմ: Սենյակի դուռը բացեցի ու հարցրիինչու՞ քնած չես, Տաթևը շատ վախեցավ. այդ ժամանակ մազերս դեռ շեկ էին, ասում է մտածեցի` Ալլա Պուգաչովան է:

(Visited 4 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

ՈՒՇԱԳՐԱՎ. Գտնվել է միջոց՝ կորոնավիրուսի բարդություններից խուսափելու համարՈՒՇԱԳՐԱՎ. Գտնվել է միջոց՝ կորոնավիրուսի բարդություններից խուսափելու համար

Հիշեցնենք, որ Ամբողջ աշխարհում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը վիճակագրական կայքի տվյալներով հասել է 2 121 306-ի: Այս Հիվանդությունը 141 990 մարդու կյանք է խլել։ Կորոնավիրուսով հիվանդացությունից այնուհետև բարդացումները կարելի է

Շնորհակալ եմ Տեր Աստված իմ լուսացրած ամեն օրվա համարՇնորհակալ եմ Տեր Աստված իմ լուսացրած ամեն օրվա համար

Հայր մեր որ յերկինս ես,սուրբ եղիցի անուն քո.Եկեսցէ արքայութիւն քո.եղիցին կամք քո. որպէս յերկինս` եւ յերկրի.Զհաց մեր հանապազորդտուր մեզ այսօր. Եւ թող մեզ զպարտիս մեր,որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց.

Միլիոնավոր մարդիկ կմահանան վիրուսի 2-րդ ալիքից. «ВОЗ»-ը կրկին սարսափի է մատնել աշխարհըՄիլիոնավոր մարդիկ կմահանան վիրուսի 2-րդ ալիքից. «ВОЗ»-ը կրկին սարսափի է մատնել աշխարհը

ԱՀԿ-ն կրկին սարսափի է մատնել աշխարհը armdaily.am-ը գրել է. Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ, եթե աշխարհում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը տեղի ունենա, իտալական հեռուստատեսության եթերում հայտարարել Է ԱՀԿ գլխավոր տնօրենի