«Ես ու Վաչեն Միայի համար հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում»․ Գայանե Մանուկյանը՝ ընտանիքի, նորաձև դիմակների և ամռան թրենդների մասին

Նորաձևությունն արտակարգ դրության պայմաններում. դիզայներ Գայանե Մանուկյանն առաջարկում է նորաձև դիմակներ, որոնք կամբողջացնեն կերպարները: Tert.am Life-ի հետ զրույցում Գայանեն խոսել է ինչպես այս սեզոնի թրենդների, այնպես էլ, թրենդից դուրս չեկող սև գույնի ու ընտանեկան կյանքի մասին:

Սևը մռայլ գույն չէ

Դիզայներ, լրագրող Գայանե Մանուկյանը վառ գույների փոխարեն նախընտրում է սևը, նույնիսկ, ամռանը։ Ըստ Գայանեի՝ կարծրատիպ կա, թե սևը մռայլ գույն է․ «Ես փորձում եմ կոտրել կարծրատիպը և սև գույնով ստեղծել վառ կերպարներ։ Հավաքածուներիս ցուցադրությունների վերջում ներկայացնում ենք մեկ վառ գույն, որից ոգեշնչվել ենք ամբողջ հավաքածուն ստեղծելիս։ Վերջին՝ «Փյունիկ» հավաքածուի փակումը կրակագույն հագուստով եղավ, որը վերածնունդ էր խորհրդանշում։ Որքան էլ նորաձևության տները ներկայացնեն տարվա թրենդային գույները, սևը միշտ նորաձև է։ Չկա մի գույն, որը հնարավոր չէ համադրել սևի հետ։ Այն մեծ հնարավորություններ տվող գույն է»։

Այս ամռան must have-երը

«Ես սև եմ կրում անգամ ամռանը։ Եթե կտորը բնական է, թեթև և օրգանիկ, ֆիզիկական ոչ մի տհաճություն չի կարող պատճառել։ Եթե ինչ–որ մեկի համար խնդիր է ամբողջովին սև կրելը, կարող է այդ գույնը համադրել ցանկացած այլ գույնի հետ»,- ասաց Գայանեն և առաջարկեց հագուստներ, որոնք այս ամռան համար must have են․

Հայաստանում քիչ են ցուցադրություններ կազմակերպվում: Գայանեն փորձում է տարին 1 ցուցադրություն ունենալ. «Հակառակ նորաձևության մեջ ընդունված կանոններին՝ մենք սեզոնային ցուցադրություններ չենք ունենում։ Ամբողջ տարվա ընթացքում ընդամենը մեկն ենք ունենում, քանի որ այդպես ավելի հարմար է»։

Փորձեցի դիմակը դարձնել ոճային աքսեսուար

Արտակարգ դրության շրջանում Գայանեն դիմակի արտադրություն է սկսել․ «Խնդիր ունեի հարմարվելու ստեղծված տնտեսական իրավիճակի հետ։ Փորձեցի դիմակը դարձնել ոճային աքսեսուար, որը ոչ միայն պաշտպանիչ դեր կունենա, այլև կամբողջացնի կերպարը։ Հետևում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ստանդարտներին, բազմանգամյա օգտագործման համար նախատեսված դիմակներն էլ նույնքան պաշտպանիչ են, որքան նույն խտության բժշկական դիմակները»։

Ես ու Վաչեն Միայի համար հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում

Գայանեի և դերասան Վաչե Թովմասյանի դուստրը՝ 3-ամյա Միան, այս ամիսներին տանը չի ձանձրացել:

«Մեզ դեռ չի ձանձրացրել (ծիծաղում է,–հեղ)։ Միայն թե, երեխայի համար բարդ է սպառել իր էներգիան տնային պայմաններում, քանի որ օրվա ընթացքում չի հոգնում, խախտվել է քնի ռեժիմը, ուշ է քնում։ Ես ու Վաչեն Միայի համար հետաքրքիր խաղեր ենք կազմակերպում, վերջում բոլորս ենք հոգնում ու քնում»,– ժպիտով ասաց նա և հավելեց, որ գնում են նաև զբոսնելու, սակայն այն ժամերին, երբ քաղաքը մարդաշատ չէ: Գայանեն նշեց, որ հիմնականում Վաչեի հետ են դուրս գալիս զբոսնելու։

(Visited 3 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Ցավոք Արսեն Թորոսյանը կրկին վատ լուր է հայտնելՑավոք Արսեն Թորոսյանը կրկին վատ լուր է հայտնել

«Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել»․ Արսեն Թորոսյան mamul.am-ը գրել է. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ևս վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 771

ՎԵՐՋՆԱԿԱՆ Քոչարյանի Ցինիզմը Բացահայտվեց, Տեսեք թե ինչ եղավՎԵՐՋՆԱԿԱՆ Քոչարյանի Ցինիզմը Բացահայտվեց, Տեսեք թե ինչ եղավ

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն

ՈՒՇԱԳՐԱՎ. Գտնվել է միջոց՝ կորոնավիրուսի բարդություններից խուսափելու համարՈՒՇԱԳՐԱՎ. Գտնվել է միջոց՝ կորոնավիրուսի բարդություններից խուսափելու համար

Հիշեցնենք, որ Ամբողջ աշխարհում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը վիճակագրական կայքի տվյալներով հասել է 2 121 306-ի: Այս Հիվանդությունը 141 990 մարդու կյանք է խլել։ Կորոնավիրուսով հիվանդացությունից այնուհետև բարդացումները կարելի է