«Երազանքս պետք է իրականացնեմ». Նորայր Եղյանը կներկայանա որպես երգիչ

Դերասան Նորայր Եղյանը շուտով լսարանին կներկայանա նաև որպես երգիչ: Այս օրերին նա զբաղված է իր երգի ու տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքներով, որի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին:

Նորայրը կներկայանա «Ձևը սիրելու» կոչվող երգով, որի խոսքերի, երաժշտության և գործիքավորման հեղինակը Ռոբերտ Թառոյանն է, տեսահոլովակի ռեժիսորին Նորայրը դեռ չի բացահայտում:

«Երգն ունի մոտ երեք տարվա պատմություն: Այն ամենը, ինչ հիմա անում եմ, ինձ համար փոքրիկ երազանք է եղել, որն իրականացման ճանապարհին է: Սիրային թեմայով երգ է, երն այս երեք տարվա ընթացքում շատ ենք փոփոխել: Երգի ձայնագրումն ու հոլովակի նկարահանումը այսքան ձգձգվեց, քանի որ ես բնավորությամբ մաքսիմալիստ եմ: Եթե մի աշխատանք անում եմ, պետք է հնարավորինս լավ անեմ: Նաև սպասում էի «Սիրուն Սոնա» հեռուստասերիալի նկարահանումները ավարտին, քանի որ չէի ուզում առաջին աշխատանքս համատեղել սերիալի հետ»,- ասաց Նորայրը:

Դերասանն ընդգծեց, որ երգչի կարիերայից դերասանական աշխատանքը չի տուժի. «Իրականում շատ վախեր ունեմ, քանի որ սա իմ հիմնական մասնագիտությունը չէ, բայց փորձում եմ հաղթահարել դրանք: Մենք այսօր շատ լավ ձայնային տվյալներով երգիչներ ունենք, որոնք հայտնի են որպես դերասան: Լսարանն ինձ պետք է ճանաչի իմ առաջինդերասանի մասնագիտությամբ, հետո երգչի: Ինձ կճանաչեն որպես երգող դերասանի»:

Նա նշեց, որ փոքր ժամանակ հաճախել է Երգի Պետական թատրոն, երաժշտական այլ կրթություն չունի. «Դրանից հետո երգով չեմ զբաղվել, չեմ էլ մտածել, որ մի օր որպես երգիչ կներկայանամ: Սա ռիսկային քայլ է, բայց երազանքս պետք է իրականացնեմ»:

Նորայրը կանխատեսումներ անել չի ուզում, բայց ասում էեթե լսարանն իրեն չընդունի որպես երգչի, չի նեղսրտի. «Երգի ասպարեզում գործունեությունս շարունակելու հարցը կախված չէ նրանից, թե ինչպես կընդունի ինձ լսարանը, կախված է այն հանգամանքից, թե ինքս ինձ ինչպես կընկալեմ: Ոչինչ չեմ բացառում, հնարավոր է շարունակեմ: Այնպես չէ, որ վատ արձագանքից կկոտրվեմ: Աշխարհում շատ գործիչներ կան, որոնց գործունեության սկիզբն այնքան էլ խոստումնալից չի եղել, բայց նրանք շարունակել են աշխատել ու հաջողության են հասել: Կյանքը կարճ է, կարծիքներից կառչել պետք չէ, պետք է հասկանալ, թե դու ինչ ես ուզում»:

Նորայրի փոխանցմամբ` երգի պրեմիերան կլինի տեսահոլովակով. «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնկարահանենք նաև տեսահոլովակը, քանի որ ամեն ինչ պատրաստ է ու որոշված: Կա մի քանի խանգարող հագամանք, որոնց պատճառով կոնկրետ նկարահանման օրը դեռ չենք նշանակել. եղանակային անբարենպաստ ու փոփոխվող պայմանները, ինձ շատ խանգարող վախերը, արտակարգ իրավիճակը դեռ իրենց գործն անում են»,-ասաց նա և հավելեց, որ տեսահոլովակի պրեմիերան կլինի ամռան վերջին:

(Visited 2 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև ԵրևանումՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝

Ո՞վ է Մելինա Դալուզյանի կինը: Նրա անունը Լիլիթ է. Բացառիկ ֆոտոշարքՈ՞վ է Մելինա Դալուզյանի կինը: Նրա անունը Լիլիթ է. Բացառիկ ֆոտոշարք

BLOGNEWS.AM Ճիշտն ասած չգիտեմ՝ ինչի է Մելինե Դալուզյանի շուրջ աղմուկը նոր բարձրանում, բայց քանի որ այդքան հետաքրքրվում եք նրա սեռով և ընտրյալով, կասեմ: Մելինեն նոր չէ, որ այս տեսքն է

Հրայր Թովմասյանի ձիով քայլը, Բուքիքիոյի նամակն ու Ալվինա Գյուլումյանի անսպասելի առաջարկըՀրայր Թովմասյանի ձիով քայլը, Բուքիքիոյի նամակն ու Ալվինա Գյուլումյանի անսպասելի առաջարկը

Lragir.am-ը գրել է. Ազգային ժողովոի մեծամասնության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվում են ՍԴ երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի, լիազորությունները, ուժի մեջ մտնելուց հետո ավելի շատ հարցեր է