«Կարծես արտասահմանյան հոլովակ լիներ». Արամ MP3-ի արձագանքը դերասանուհի Արևիկ Գևորգյանի մատուցմամբ «Կուզես» երգի հոլովակին

Դերասանուհի Արևիկ Գևորգյանն արդեն մի քանի տարի է՝ սերիալներում չի նկարահանվում, թեև բաց է առաջարկների համար, ասում է՝ պարզապես նրբանկատորեն է վերաբերում դերերի ընտրությանը: Արևիկը, որպես դերասանուհի, ինքնարտահայտվելու այլ հարթակ էլ է գտել. Ինստագրամի իր էջում ներկայացնում է հոլովակներ, որոնցում կարդում է ժամանակից պոեզիա, իսկ վերջին շրջանում ներկայացնում է նաև հայտնի երգերի խոսքերը՝ որպես բանաստեղծություն:

Սիրուշոյի և Արսեն Սաֆարյանի «Ուղղակի» երգը բանաստեղծությամբ ու հոլովակով ներկայացնելուց հետո Արևիկն ու մասնագիտությամբ ռեժիսոր Օլգա Մուրադյանը ներկայացրին հոլովակ Արամ MP3-ի «Կուզես» երգի հիման վրա, որի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Tert.am Life-ը նոր աշխատանքի մասին զրուցել է Արևիկի հետ, ինչպես նաև պարզել Արամ MP3-ի կարծիքը հոլովակի մասին:

«Ես շատ սիրում եմ պոեզիա և ժամանակ առ ժամանակ հոլովակներ եմ հրապարակում այն գործերի հիման վրա, որոնք ուժեղ բռնում են հոգուս կոկորդից… դա պահ է, երբ չես կարող չանել, երբ սիրահարվելու պես վերանում է քո ես-ը, երբ ներգործությունն այնքան ուժեղ է, որ մտացածին, բայց մտածված գնում ես հոսանքով,- ասաց Արևիկն ու հավելեց, որ ընտրում է այն ստեղծագործությունները, որոնք իրեն  կլանում են,- դրանք ինձ կտրում են հողից, ես սկսում եմ շնչել և արտաշնչել իրենց տողատակերում։ Հերթական անգամ այդ փնտրտուքների մեջ ծնվեց գաղափար՝ անդրադառնալ երգերի, որոնք բացի հրաշալի մեղեդայնությունը ունեն նաև ուժեղ ներազդող ու խոսուն տեքստեր։ Իմ կարծիքով՝ երգերի ընկալումը երկու տեսակի է լինում. առաջին տեսակը լսում է նախ մեղեդին, հետո բառերը,  երկրորդ տեսակը՝ նախ՝ բառերը, հետո մեղեդին։ Արամի երգը շատ սիրուն է։ Իմ և Օլգա Մուրադյանի հոլովակը և մոտեցումը այն ոգեշնչումն է, որը ստացել ենք այդ ստեղծագործությունից: Այս տեսակ ենք զգացել և ապրել՝ աշխարհից մեկուսացած. երգն իմ հետ այս լեզվով է խոսում»:

Արամ MP3-ն նկատեց, որ այս երգի խոսքերն Ավետ Բարսեղյանի տաղանդի շնորհիվ շատերն են կարդում որպես բանաստեղծություն, բայց սա լավագույն աշխատանքներից էր:

«Շատ սիրուն աշխատանք էր, շատ ճաշակով էր նկարված, Արևիկն էլ շատ լավ արտասանում էր: Միշտ ուղղակի արտասանել էին տեսախցիկի առաջ, այս դեպքում նաև նկարահանում էր արված ու  շատ սիրուն էր արված: Եթե լեզուն չլսեիք, մի պահ, կարծես արտասահմանյան հոլովակ լիներ: Հաստատ բոլոր ռոմանտիկներին կգրավի»,- ասաց Արամն ու հավելեց, որ իրեն շատ է ոգևորում «Կուզես»-ի հաջողությունը: -Ես հայերեն լեզվով այսպիսի երգ չի ունեցել: Ի սկզբանե մտնում էի մի դաշտ, որտեղ կամ պիտի լավ աշխատանք անեի, կամ չանեի: Երկար  աշխատել էինք այս երգի վրա ու ինձ էլ էր շատ դուր եկել: Կան երգեր, որոնք  երգիչներն իրենց համար համարում են լավը կամ վատը: Այս երգը ն ինքս էլ եմ սիրում: Մի գաղտնիք բացեմ՝ փոքր տղաս մինչև հիմա այս երգի տակ է քնում, թեև այնպես չէ, որ մեր տանն իմ երգերն են հնչում»:

Արևիկը պատմեց, որ հոլովակը նկարահանել են Էջմիածնի ալ կարմիր կակաչների դաշտում: Դերասանուհին ոգևորված է, որ այս տարի գարունը շատ առատաձեռն էր: Արևիկը կարևորում է փաստը, որ ինքն ու տեսանյութերի հեղինակ Օլգա Մուրադանն իրար հասկանում են զգայական դաշտում:

«Որոշումներներին տարբեր ճանապարհներով ենք գալիս, միաձուլվում են «մենք»-ի իմ  զգացական շերտը ու Օլգայի աչքերը: Երբեմն, սկսում ենք զարմանալ՝ ինչպես ենք նույն կերպ պատկերացնում, նույն գույնը, նույն մայրամուտի լույսը, նույն շունչը, նույն կիսամաշ դռան բռնակը զգում կադրում, դա առաջին ազդակն է, որ պիտի նկարենք հոլովակը: Լինում են նաև բախումներ, որոնք այլ բանի ծնունդ են դառնում»:

Դերասանուհին կարևորում է հոլովակներում ներկայացնել իր զգացմունքային դաշտն ու ապրումները, որ ունեցել է. «Արվեստի մեջ երբեք չեմ սիրել նախապես որոշումներ և հաշվարկներ, ես վստահում եմ տիեզերքին ու ամեն բան թողնում եմ զգացական մակարդակի վրա, անգամ, եթե ունենում ենք նկարահանում տվյալ օրը, տվյալ ժամին և մեր բոլոր պատկերացումները փշրվում են, որովհետև սկսում են առատ տեղումներ, ես հասկանում եմ, որ հենց սա էր մեզ պետք, պիտի անձրև լինի ու ինչ հրաշալի է, որ մեր բոլոր պատկերացումներին միացավ նաև բնությունը… ոչինչ»:

(Visited 2 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

Զորավոր աղոթք. Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. Զարդարիր ինձ հոգեղեն զարդով և իմանալի լույսով.Զորավոր աղոթք. Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. Զարդարիր ինձ հոգեղեն զարդով և իմանալի լույսով.

Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք

Միլիոնավոր մարդիկ կմահանան վիրուսի 2-րդ ալիքից. «ВОЗ»-ը կրկին սարսափի է մատնել աշխարհըՄիլիոնավոր մարդիկ կմահանան վիրուսի 2-րդ ալիքից. «ВОЗ»-ը կրկին սարսափի է մատնել աշխարհը

ԱՀԿ-ն կրկին սարսափի է մատնել աշխարհը armdaily.am-ը գրել է. Միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ, եթե աշխարհում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքը տեղի ունենա, իտալական հեռուստատեսության եթերում հայտարարել Է ԱՀԿ գլխավոր տնօրենի

Ո՞վ է Մելինա Դալուզյանի կինը: Նրա անունը Լիլիթ է. Բացառիկ ֆոտոշարքՈ՞վ է Մելինա Դալուզյանի կինը: Նրա անունը Լիլիթ է. Բացառիկ ֆոտոշարք

BLOGNEWS.AM Ճիշտն ասած չգիտեմ՝ ինչի է Մելինե Դալուզյանի շուրջ աղմուկը նոր բարձրանում, բայց քանի որ այդքան հետաքրքրվում եք նրա սեռով և ընտրյալով, կասեմ: Մելինեն նոր չէ, որ այս տեսքն է