Հրայր Թովմասյանի ձիով քայլը, Բուքիքիոյի նամակն ու Ալվինա Գյուլումյանի անսպասելի առաջարկը

Lragir.am-ը գրել է.

Ազգային ժողովոի մեծամասնության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվում են ՍԴ երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի, լիազորությունները, ուժի մեջ մտնելուց հետո ավելի շատ հարցեր է առաջացրել, քան նման է հանգուցալուծման…

Նույն օրը, երբ ուժի մեջ մտավ այդ փոփոխությունը, հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը գնացել են արձակուրդ: Նույն օրը ՍԴ աշխատակազմը հրապարակեց նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի պատասխան նամակը Հրայր Թովմասյանին, որում նա գրում է, որ ուշադիր հետևում էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին…

«Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ», ասվում է նամակում…

Ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է նրանից, որ իշխանությունը չի պահել իր առաջարկած անցումային շրջանը եւ չի պահպանվում իրավունքի գերակայությունը…

ԱԺ ընդունած ակտի սահմանադրականությունը վիճարկում են ընդդիմադիրները, իրավապաշտպանները, ԲՀԿ-ն այդ հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում փաստացի ասվում է, որ գործընթացը խնդիր ունի սահմանադրականության հետ…

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը շարունակում է գնալ աշխատանքի, հայտարարելով, որ ընդունված փոփոխությունն իր վրա չի տարածվում, եւ ինքը պատրաստ է գնալ մինչեւ Մարդու իրավունքի եվրոպական դատարան: Տեղեկություն է տարածվել, որ ՍԴ իշխանության կողմից նշանակված դատավոր Վահե Գրիգորյանը եւ եւս մեկ դատավոր փորձում են նրան համոզել, որ չհամառի, այլապես դա կունենա իրավական հետեւանքներ…

Կհամոզվի՞ Ալվինա Գյուլումյանը: Նախօրեին նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շարունակելու է աշխատել, քանի դեռ չկա անհատական ակտ, որ իր պաշտոնավարումը պետք է դադարեցվի: Նա պնդել է, որ որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են: Ավելին, այդ պարագայում նա պետք է ստանձնի ՍԴ նախագահի լիազորությունը նախագահի բացակայության պայմաններում…

Ալվինա Գյուլումյանի նշած ակտն, իր հերթին, կարող է խնդրահարույց լինել. ընդհանրապես, ինչպես պնդում են իրավաբանները, ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել, եւ դա համարել են իշխանության փնթի գործունեության արդյունք…

Ի՞նչ կլինի, եթե Ալվինա Գյուլումյանը եւ ՍԴ մյուս անդամները շարունակեն գնալ աշխատանքի, իսկ Հրայր Թովմասյանը շարունակի ինքզինքը համարել ՍԴ նախագահ: Իրավական հետեւանքնե՞ր, օրինակ՝ իշխանության յուրացում: ՍԴ անդամներից մեկն, իր հերթին, հնարավոր է համարել, որ առաջանա մի իրավիճակ, երբ նշանակվեն ՍԴ նոր դատավորներ, եւ զուգահեռ լինի երկու դատարան…

Մինչ այդ, Սահմանադրական դատարանում ներկայում յուրօրինակ իրավիճակ է առաջացել: Ազգային ժողովը նշանակել է ՍԴ նախագահի պաշտոնակատար, սակայն Ալվինա Գյուլումյանը, հղում անելով իր մասով իրողություններին, համարում է, որ ինքն է նախագահի պաշտոնակատարը…

ՍԴ երեք անդամների լիազորությունների դադարեցման եւ երկու անդամների արձակուրդ մեկնելու պատճառով ներկայում քվորում չկա, եւ Դատարանը չի կարող նիստեր անցկացնել: Սա ՍԴ նոր ճգնաժա՞մ է, եւ ի՞նչ լուծում է այն ունենալու…

Եվ ընդհանրապես, պետության հիմնարար ինստիտուտի՝ Սահմանադրական դատարանի շուրջ այս ողջ պատմությունը ի՞նչ նստվածք ու հետեւանքներ է ունենալու…

Lragir.am wrote.

The constitutional amendment adopted by the majority of the National Assembly, which terminates the powers of the three members of the Constitutional Court and Hrayr Tovmasyan as the President of the Constitutional Court, has raised more questions since its entry into force than is similar to the resolution.

On the same day that the amendment came into force, it became known that Hrayr Tovmasyan and member of the Constitutional Court Arevik Petrosyan had gone on vacation. On the same day, the staff of the Constitutional Court also published a reply letter from the chairman of the Venice Commission, Buquicchio, to Hrayr Tovmasyan, in which he wrote that he was closely following the developments in constitutional changes in Armenia.

“I regret that they do not comply with the clear instructions of the Venice Commission. I can only call for respect for the Constitution. This is a fundamental requirement of the principle of the rule of law, “the letter reads.

In fact, the Venice Commission is dissatisfied with the fact that the government has not kept its proposed transition period and the rule of law has not been maintained.

The constitutionality of the act adopted by the National Assembly is disputed by the opposition, human rights activists, and the Prosperous Armenia Party (PAP) has appealed to the Constitutional Court. The letter from the chairman of the Venice Commission actually states that the process has a problem with constitutionality.

CC member Alvina Gyulumyan continues to go to work, stating that the adopted amendment does not apply to her, and she is ready to go to the European Court of Human Rights. It has been reported that Judge Vahe Grigoryan and another judge appointed by the Constitutional Court are trying to persuade him not to count, otherwise it will have legal consequences.

(Visited 579 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Related Post

«Երազանքս պետք է իրականացնեմ». Նորայր Եղյանը կներկայանա որպես երգիչ«Երազանքս պետք է իրականացնեմ». Նորայր Եղյանը կներկայանա որպես երգիչ

Դերասան Նորայր Եղյանը շուտով լսարանին կներկայանա նաև որպես երգիչ: Այս օրերին նա զբաղված է իր երգի ու տեսահոլովակի նկարահանման նախապատրաստական աշխատանքներով, որի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին: Նորայրը կներկայանա

«Երբ խանութում չեմ գտնում իմ ուզած զգեստը, Արամեի մայրիկն է կարում ինձ համար». Աննա Թովմասյանի հագուստի ընտրությունն ու ամենաէժան գնումը«Երբ խանութում չեմ գտնում իմ ուզած զգեստը, Արամեի մայրիկն է կարում ինձ համար». Աննա Թովմասյանի հագուստի ընտրությունն ու ամենաէժան գնումը

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է Աննա Թովմասյանին: Աննայի խոսքով` մինչև մայրանալն այլ ոճ ուներ, բայց հիմա առօրյայում շատ է կարևորում

ԱՐՏԱՀԵՐԹ հաղորդագրություն ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցից.ԱՐՏԱՀԵՐԹ հաղորդագրություն ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցից.

Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։ Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից։‼️ Պացիենտը «Նորք»