Ուշադրություն․ կարևոր տեղեկություն դպրոցական արձակուրդների հետ կապված

Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման, դրանց ձևաչափի վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանը: «Մարդիկ, ճիշտ է, սպասում են, բայց այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ պարզ կլինի առաջիկա օրերին:Կախված կորոնավիրուսային իրավիճակից՝ Առողջապահության նախարարության հետ այս պահին լուծումներ են քննարկվում:

Սերտ աշխատում ենք: Երբ վերջնական տեղեկատվություն լինի, նախապես կհայտարարենք», — ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ հանրապետությունում կորոնավիրուսային վիճակի սրմանը զուգահեռ՝ որոշում էր կայացվել երկշաբաթյա աշնանային արձակուրդները նախատեսվածից շուտ տրամադրել՝ հնարավորինս խուսափելու զանգվածային տեղաշարժերից և շփումներից:

Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ սկսվեցին՝ հոկտեմբերի 15-ից։ Այդ մասին ֆեյսբուքում գրել էր ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հաշվի առնելով կորոնավիրուսային նոր հիվանդությանայսօր հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում

ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը, ԿԳՍՄ նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը»:

Նախարարությունը կոչ է արել խստագույնս պահպանել հակահամ աճարակային կանոնները՝ հնարավոր դարձնելով դասերի վերսկսումը: Առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Գործընթացի շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից, ասված է հայտարարությունում:

(Visited 2 731 times, 1 visits today)

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*